Մշակույթը՝ սահմանին. Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի սաները հանրապետական փառատոնին մրցանակների են արժանացել
ՄՇԱԿՈՒՅԹ«Նազանք» բազմաոճ պարերի հանրապետական մրցույթից Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի սաները վերադարձել են 2-րդ և 3-րդ կարգի մրցանակներով:
Փառատոնին մասնակցում էին համայնքի Նոյեմբերյան, Բերդավան և Կողբ բնակավայրերի պարի խմբերը՝ «Սոսե», «Դափնե» և «Լուսանի», պարուսույց՝ Կարինե Ջիլավյան:
1or.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը կարևորեց նմանատիպ փառատոններին մարզերի ներգրավվածությունը.
«Մենք աշխատում ենք ետ չմնալ նմանատիպ միջոցառումներից և հաճախ վերադառնում ենք մրցանակներով: Ցանկացած նոր փառատոն, նոր մրցույթ նոր առիթ է մեզ համար՝ ավելի լավ պատրաստվելու, ներկայանալու ու մեր ուժերը նորովի փորձելու համար: Իհարկե, յուրաքանչյուր նոր մրցանակ մեր թիմին ավելի է պարտավորեցնում:
Ուզում եմ հատուկ կարևորել նաև մեր համայնքապետարանի աջակցությունը՝ ամեն առումով: Մեր երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանում միայն ամեն մեկս մեր տեղում լավ աշխատելով կարող ենք դրական տեղաշարժ արձանագրել: Կարծում եմ՝ մեր սահմանամերձ համայնքն այս առումով լավ է կատարում իր ուսերին դրված պարտականությունները»:
Մարիամ Նալբանդյան