ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսահոլովակի պրեմիերա. Արամե եւ Աննա Թովմասյան - «Իմն ես»

ՎԻԴԵՈ
Սիրված երգիչ Արամեի YouTube-յան ալիքում հայտնվել է իր եւ կնոջ՝ երգչուհի Աննա Թովմասյանի «Իմն ես» զուգերգի տեսահոլովակի պրեմիերան։ Չնայած հայ ունկնդիրներն արդեն լսել են երգը, որը մի քանի ամիս առաջ հայտնվել էր YouTube-ում, բայց երկրպագուները հնարավորություն են ստացել Արամեի եւ Աննայի երկար սպասված տեսահոլովակը։  

Ի դեպ, Վահրամ Պետրոսյանի հեղինակած երգի տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում եւ ռեժիսորն է Արամեի մտերիմ ընկերը՝ Սյոմա Կոդաբաշյանը։ Նշենք, որ նկարահանումները կատարվել են այն ժամանակ, երբ արդեն լուրեր տարածվեցին Աննայի հղիության մասին, ինչը հաստատվում է հենց տեսահոլովակում: 

Հիշեցնենք, որ «Իմն ես» զուգերգը առաջին անգամ հնչել է Արամեի եւ Աննայի պսակադրությունից հետո կազմակերպված խնջույքին։ Այն հարսի եւ փեսայի անակնկալն էր հյուրերին։ 

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular