ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող ուժի շարքերում «բան է փոխվե՞լ». ինչո՞ւ էին ժամանակին «քլնգում» Ալեն Սիմոնյանին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին վերստին ակտիվացել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ նետվող «քարերը», ընդ որում՝ ոչ միայն իրենց սևեռուն հակառուսականությամբ հայտնի միավորների, այլ նաև իշխանական ու մերձիշխանական շրջանակների կողմից: Կան թե՛ ուղղակի և անուղղակի մեղադրանքներ այս օրերին ռուս խաղաղապահների ազդեցության գոտում կատարվողի առումով, թե՛ ակնարկներ 44-օրյա պատերազմի հետ կապված:

Այս առումով ուշագրավ է, որ 2021 թ. նոյեմբերին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «դուք հանձնել եք Ղարաբաղը», ասել էր. «Այդպիսի ընկալում, այդպիսի մտքեր կան նաեւ հայ հասարակության մոտ, որ Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը»: Այն ժամանակ Սիմոնյանի այս ձևակերպումը մեծ աղմուկ բարձրացրեց, նույնիսկ ՌԴ ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն տարածեց այս խոսքերի, ինչպես նաև նույն կոնտեքստում «Լավրովի պլանի» հիշատակման առումով: ԱԺ նախագահին «քլնգեցին» տարբեր կողմերից, սակայն ուշագրավ էր, որ «իրավիճակը փրկելու» համար այդ գործին միացել էին հենց իր թիմակիցները:

Հիմա իշխող ուժի շարքերում, ինչպես երևում է, նորից «բան է փոխվել», և ավելի բարձր են հնչում մեղադրանքներ, իսկ ավելի ստույգ՝ «նուրբ» ակնարկներ Ռուսաստանի հասցեին: Ստացվում է, որ կա՛մ Ալեն Սիմոնյանը ժամանակին բարձրաձայնել էր թիմի կարծիքը, իսկ ներքին «հարվածները» շոու էին, կա՛մ, իրենց պատկերացումների տեսակետից, ինչպես ասում են, Ալենը ճիշտ էր, մյուսները սխալվեցին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular