ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հարձակվել է ռուսական հատուկ գործողության «քողի տակ». փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Svpressa.ru–ն գրում է, որ մինչ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի տարածքում հատուկ գործողություն իրականացնելով, Ադրբեջանի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, որոշել է, որ Մոսկվայի կողմից լուրջ արձագանք չի լինի։ Նման տեսակետն է հայտնել Ռուսաստանի Քաղաքագիտության ասոցիացիայի երիտասարդ քաղաքագետների խորհրդի անդամ Կիրիլ Կազակովը։ «Հետևաբար, եղել է նման սադրանք, փորձ է արվել «հետախուզել», թե արդյո՞ք հնարավոր է վերջ տալ ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ իրենց, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում», - մեկնաբանել է նա Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի վերջին սրումը։

Ինչպես նշել է Svpressa.ru-ի զրուցակիցը, Մոսկվայի կողմից լուրջ արձագանքից Բաքուն ակնհայտորեն հասկացել է, որ հիմա չէ վերջնական որոշման ժամանակը։

Քաղաքագետը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առճակատումը Լեռնային Ղարաբաղում սկսվել է դեռևս Խորհրդային Միության փլուզումից առաջ, բայց հիմա էլ հույս չկա, որ այն շուտով կլուծվի։

«Եթե խոսենք դիվանագիտական ​​քայլերի մասին, ապա դեռ չկա այնպիսի լուծում, որը կարող է փոխզիջում դառնալ երկու կողմերի համար. ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը պատրաստ չեն հանուն հակամարտության վերջ տալու զիջել։ Իսկ եթե կողմերը որոշում կայացնեն հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, ապա լայնամասշտաբ ռազմական գործողություններ նույնպես հնարավոր չեն, քանի որ Ղարաբաղում տեղակայված է ռուսական զինված ուժերի խաղաղապահ զորախումբը։ Ավելին, այս երկու օրվա ընթացքում պարզ դարձավ իրանական իշխանությունների բավականին բացասական արձագանքը Ադրբեջանի քաղաքականությանը, Իրանը հանդես է եկել Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պահպանման օգտին, ուստի Ադրբեջանը մոտ ապագայում դժվար թե նոր սադրանք ծրագրի»,- կարծիք է հայտնել Կիրիլ Կազակովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular