ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան աշխատում է Լավրով-Կուլեբա նոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ. Չավուշօղլու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների նոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ստամբուլի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն այս փուլում մենք չենք տեսնում այն արդյունքների իրականացումը, որոնք հայտարարվել են Ստամբուլի հանդիպման ավարտին։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ ավելի բարձր՝ արտգործնախարարների մակարդակով, առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Մենք աշխատում ենք դրա վրա, ես երեկ խոսել եմ այդ թեմայով Լավրովի և Կուլեբայի հետ։ Լավրովը այցով Չինաստանում է, Կուլեբան՝ արևմուտքում»,-ասել է Չավուշօղլուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular