ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է Սերժ Սարգսյանը հանդիպել Ճակոյին և Դեդ Հասանին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երեկ Politik.am-ը հրապարակեց տեղեկատվություն այն մասին, որ իրեն քաղաքական վտարանդի համարող  Արծրունի Ավետիսյանը հրապարակել է տեսանյութ իր ֆեյսբուքյան էջում, որում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է հանցավոր աշխարհի կողմից կազմակերպված մի խնջույքի: Տեսանյութում երևում են քրեական հեղինակություններ Ճակոն և Դեդ Հասանը, մասնակից են նաև այլ քրեական հեղինակություններ:

 Տեղեկատվությունը անհանգստացրել է իշխանական շրջանակներին: Հիմա իշխանության  ամբողջ ֆեյսբուքյան ֆեյք բանակը  անցել է տեղեկատվական գրոհի:
 
 
Հետևելով այդ գրառումներին կարելի է եզրակացնել, որ իշխանությունները ամեն բան անում են, որպեսզի Սերժ Սարգսյանի հանդիպումը քրեական աշխարհի հեղինակությունների հետ կներկայացվի, որպես հայրենասիրական քայլ:

Իշխանական մեկ կենտրոնից հրահանգ ստացող կեղծ և ոչ կեղծ էջերը հիմնականում գրում են.

«Եթե էս տեսանյութը անգիտակցաբար է տարածվել, ապուշություն է, եթե գիտակցաբար, ապա դավաճանություն: Բացատրեմ մի փոքր..Էդ մարդիկ ահագին գործ են արել հենց նաև Արցախյան պատերազմի ժամանակ, այո հենց գողական իրենց կանալներով աջակցություն են ցույց տվել: Իսկ էդ շրջանում կապ չունի ինչ միջոցներով ես կարողանում խնդիրներ լուծել՝ գողական, օրինական, պետական, թե ինչ, կարևոր չի: Կարևորը նա է, որ հարց է լուծվել: Հենց էդ մարդիկ պատերազմի տարիներին իրենց հնարավորություններով զենքով օգնել են Արցախին: Սերժ Սարգսյանը էդ ժամանակ Արցախի պաշտպանության ակունքներում կանգնած լինելով կարող էր հանդիպել էդ մարդկանց հետ: Դրանով հարց է լուծվել, կարևոր չի ինչ ճանապարհով, կարևորը պատերազմի կարիքների համար, Արցախի համար:

Եթե պետք է պետությանդ, ազգիդ համար էդ օրհասական պահին ինչ որ առաջնահերթ խնդիր լուծել, հեչ կարևոր չի թե ինչ ճանապարհով»,

-գրում են ամենատարբեր ֆեյսբուքյան օգտատերերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular