ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7-ամյա Մարիամը դպրոց չի գնում, չի ուզում, որ իրեն տեսնեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

hetq.am-ը գրում է.

Յոթամյա Մարիամը մեկուկես տարեկան հասակում դեմքով ընկել է վառարանի վրա, ինչից հետո փոխվել է թե նրա, թե նրա ընտանիքի կյանքը։ Բժիշկները նախ ասում էին՝ չի ապրի, հետո ասում էին՝ կապրի, բայց ողջ կյանքում կույր կմնա։

Բարեբախտաբար այս կանխատեսումներից որեւէ մեկը չի իրականացել։ Ծնողներն ասում են, սակայն, որ  Մարիամը չի կարողանում լիարժեք ապրել՝ դպրոցում նրան ծաղրում են, ասում են՝ վառված երեսով Մարիամ։

«Դեպքից հետո երեխային պետք է վիրահատեին, բայց ասացին՝ փոքր է, թույլ է, վիրահատությանը չի դիմանա, կմահանա, մենք էլ չհամաձայնվեցինք վիրահատությանը։ Հիմա էլ ասում են՝ երեխայի վիրահատության համար դեռ պետպատվեր հասնում է, բայց որ հիվանդանոց դիմում ենք, գումարի մասին է խոսակցություն բացվում։ Եթե իսկապես անվճար վիրահատության հնարավորություն կա, խնդրում ենք, որ մեզ դրա հնարավորությունը տան»,- ասում է հայրը՝ Դավիթ Ավագյանը:

Ծնողները պատմում են, որ Մարիամն ինքնամփոփ է։

«Դպրոցում խնդրեցի, որ առաջին հարկի դասարան տեղափոխեն, էդպես ավելի քիչ աշակերտների հետ է շփվում, ավելի քիչ են ծաղրում»,- պատմում է մայրը՝ Անուշ Մարտիրոսյանը։

Դավիթ Ավագյան․ «Մի անգամ գնացինք բժիշկի, բժիշկն ասաց՝ ինչու երեխայի դեմքը չեք լվացել։ Մարիամը սկսեց լացել։ Ասացի՝ բժիշկ, դա կեղտ չի, դեմքի սպիներն են»։

Ընտանիքի կրտսեր որդին ծնվել է սրտի արատով, միջնեկը՝ թոքաբորբով։ Ծնողները իրենց բոլոր միջոցներն ուղղում են երեխաների բուժմանը:

«Մենք փորձում ենք բուժել մեր երեխաներին, զբաղվում ենք բոլորով՝ չնայած ֆինանսական ծանր վիճակին։ Մենք գիտենք, որ ամեն դժվարություն կարող ենք հաղթահարել, բայց հիմա առաջնայինը Մարիամն է, որ նա կարողանա լիարժեք կյանքով ապրել ու վայելել իր մանկությունը»:

Մարիամն օրերով դպրոց չի գնում, ասում է՝ չեմ ուզում, որ ինձ տեսնեն։

Մայրը պատմում է, որ անհանգստանում է դստեր  ապագայի համար եւ վիրահատությունը անհրաժեշտ է համարում։ «Մենք ընտանիք կազմելիս երազում էինք առողջ ու երեխաներ ունենալու մասին։ Ամեն ինչ այլ կերպ ստացվեց, բայց մենք երջանիկ ենք»։

Մարիամը սիրում է նկարել, իսկ իր երազանքների մասին չի խոսում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular