ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղը դարձել է սկզբունքային հարց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Metronews.ru-ն գրում է, որ մարտի 26-ին ադրբեջանական զինուժը մտել էր Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի (Փարուխ գյուղ)։ Հայաստանը ռուս խաղաղապահներին խնդրել էր «դադարեցնել ադրբեջանական զինուժի ներխուժումը»: Ինչո՞ւ է հակամարտությունը նորից վերսկսվել:

Ըստ Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ և Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական ​​համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Օլեգ Գլազունովի` Ղարաբաղում պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չկա հստակ հաղթող:

«Պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի վայրկյան էլ չի դադարել, նույնիսկ «փխրուն խաղաղության» պայմաններում է շարունակվել։ Եվ դա չի ավարտվի առաջիկա 50-60 տարում։ Արևելքում զինադադար գրեթե չի լինում, կան կա՛մ պարտվողներ, կա՛մ հաղթողներ։ Հայաստանը պատրաստ չէ խոստովանել, որ գործնականում կորցրել է ողջ Ղարաբաղը, մինչդեռ Ադրբեջանին անհրաժեշտ է իր հաղթանակի անվերապահ ճանաչում։ Երկու տարի առաջ կնքված պայմանագիրը միայն դադար է պատերազմի նոր փուլից առաջ։ Հայաստանն այժմ կամրապնդի իր բանակը, իսկ Ադրբեջանը կշարունակի զարգացնել իր ռազմական ներուժը: Եվ համաշխարհային առաջնորդներից ոչ մեկը՝ ո՛չ Պուտինը, ո՛չ Բայդենը, չեն կարող կանգնեցնել այդ գործընթացը», - ասել է նա։

Փորձագետը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ հանգուցալուծման հնարավորություն ունի, բայց դա հնարավոր է մի քանի տասնամյակից, երբ երկու երկրներում էլ կմեծանա մի այնպիսի սերունդ, որի համար այդ պատերազմը անձնական հարց չի լինի, այնպիսի սերունդ որին պարզապես կհոգնեցնի այդ քաղաքական խաղը խաղալը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular