ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին նախազգուշացում Երևանի քաղաքապետին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում, կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ՝ Տիգրան Ավինյանը։ Գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էր նախօրեին հայտարարել, թե Տիգրան Ավինյանի հետ քննարկումներ են եղել, բայց վերջնական համաձայնություն չկա, եթե լինի, Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ։

Ըստ էության, Հրաչյա Սարգսյանի այս հայտարարությունը նշանակում էր, որ գործող քաղաքապետը փորձում է ձեռնոց նետել իշխող կուսակցությանը, կամ էլ հնարավորինս երկարաձգել իր պաշտոնավարումը Երևան քաղաքի քաղաքապետի պաշտոնում։ Քաղաքապետի ընտրությունները, ըստ օրենքի կայանալու են 2032 թվականի սեպտեմբերին։ Գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ցանկանում է ավելի շուտ անցկացնել ընտրությունները, որպեսզի Ավինյանին կարողանան հնարավորինս ավելի կարճ ժամկետում ձևակերպել որպես Երևանի քաղաքապետ։ Այդ դեպքում Հրաչյա Սարգսյանը կորցնելու է ոչ միայն Հայաստանի ամենակարևոր պաշտոններից մեկը, որտեղ հայտնվել է լիովին պատահաբար՝ «Առաքելություն» կուսակցությունը լքելուց և Հայկ Մարությանին բացարկ հայտնելուց հետո։

Ըստ էության, գործող քաղաքապետի այս վարքը և հայտարարությունները հարուցել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրդովմունքը և Վահագն Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փորձում է բացատրել Հրաչյա Սարգսյանին՝ նրա իրական տեղն ու դերը։ Ալեքսանյանը, իհարկե, ընդամենը անում է դիվանագիտական ձևակերպումներով հայտարարություն՝ հայտարարելով, թե «Այո՛, իրենց քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր ողջ թիմով աջակցում է նրան այդ գործում»։

Ալեքսանյանը նաև նշում է, թե կա որոշում, որ Տիգրան Ավինյանը առաջիկայում պետք է դառնա փոխքաղաքապետ։ Ըստ էության, սա նշանակում է, որ Հրաչյա Սարգսյանին պարզ և հստակ բացատրում են, որ նրա ցանկությունները որևէ մեկը մտադիր չէ հաշվի առնել։ Երևանի քաղաքապետն այս պահին ունի 4 տեղակալ, որոնք բոլորն էլ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գորշ կարդինալ՝ Տիգրան Ավինյանի մարդիկ են։ Եվ նրա անկախ փոխքաղաքապետ նշանակվելու հանգամանքից` Երևան քաղաքում իրական իշխանությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագրին» և նրա գլխավոր թեկնածու՝ Տիգրան Ավինյանին։ Առայժմ միայն «Քաղաքացիական պայմանագիրն» ու մի քանի կուսակցություններ են հայտարարել, թե ովքեր են մասնակցելու Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Խորհրդարանական ընդդիմությունը որևէ կերպ չի կոնկրետացել և չունի թեկնածու, թեև տարբեր անուններ շրջանառվում են։ Իսկ արտախորհրդարանական ընդդիմության որոշ ուժերի կողմից առաջադրված թեկնածուները միայն քմծիծաղ են առաջացնում։ 

Սամսոն Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular