ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հիմքեր է պատրաստում իր ունեցած առաջադրանքը կատարելու համար. Զարուհի Փոստանջյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավիճակը արցախաադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական կողմի գործողություններն օրեցօր անկանխատեսելի են դառնում, իսկ մեր իշխանություններն այդպես էլ հստակ չեն ներկայացնում՝ ինչ քայլեր են արվում հնարավոր ռազմական բախումից խուսափելու, Ադրբեջանի հանցավոր մտադրությունները կանխելու ուղղությամբ: 

Թեմայի շուրջ 1or.am-ը լսել է քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանի մեկնաբանությունը.

«Ես կարծում եմ՝ Փաշինյանը հիմքեր է պատրաստում իր ունեցած առաջադրանքը կատարելու համար՝ ստորագրելու այսպես կոչված «խաղաղության փաստաթուղթը», որ եթե մենք իրենց ուզածը չանենք, Արցախը չհանձնենք, ապա պատերազմական գործողությունների թեժ շրջանը մոտ է և այլն: Բայց այն մասին, որ կարելի էր դրան պատրաստվել և թույլ չտալ, որպեսզի թշնամին այսպես սանձարձակ պահի իրեն, ոչինչ չի արվել և ոչինչ չի ասվում: Մեզ ոչ ոք չի ասում՝ ինչ քայլեր են ձեռնարկվում մեր կողմից, ինչպես ենք պատրաստվում դիմակայել հարձակմանը, եթե այն լինի, ովքեր են մեր դաշնակիցները:

Անդրադառնալով ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանն ունեցած մեր սպասելիքներին՝ Փոստանջյանը նշեց.

«Ես կարծում եմ՝ գնում են նորից ինչ-որ բաներ ճշգրտելու, ոչ թե փաստաթուղթ ստորագրելու, եվրոպական հարթակում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ ինչ-որ ճշգրտումներ մտցնելու համար»:

Մարիամ Նալբանդյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular