ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց պայմանագիրը Բրունու Ֆերնանդեշի հետ

ՍՊՈՐՏ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց պայմանագիրը Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի հետ։ 27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ոչ պաշտոնական տվյալներով, Ֆերնանդեշի տարեկան աշխատավարձը կկազմի 15 միլիոն եվրո։

Ֆերնանդեշը 2020 թվականին է պորտուգալական «Սպորտինգից» տեղափոխվել մանչեսթերյան ակումբ 63 միլիոն եվրոյի դիմաց։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Transfermarkt-ը Ֆերնանդեշի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 27 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular