ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն զորավարժություններ է անցկացնում միջմայրցամաքային «Յարս» հրթիռներով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանում մեկնարկել են Ռազմավարական նշանակության հրթիռային ուժերի  զորավարժությունները։ Սվերդլովսկի շրջանի տարածքում զորավարժություններին մասնակցում է «Տագիլ» հրթիռային կազմավորումը՝ հագեցած «Յարս» շարժական ցամաքային հրթիռային համակարգերով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Հիշեցնենք, որ ՌՍ-24 «Յարս»-ը ռուսական պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է, որը մշակվել է Մոսկվայի ջերմային ճարտարագիտության ինստիտուտի կողմից: Հետագայում «Յարս»-ը պետք է փոխարինի ՌՍ-18 և ՌՍ-20 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները և «Տոպոլ Մ»-ի հետ միասին կկազմի ՌԴ Ռազմավարական հրթիռային ուժերի հիմքը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանում ոչ ոք չի քննարկում Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու գաղափարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular