ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում հայտարարել են, որ Աջարիան կարող է անջատվել Վրաստանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Աջարիան կարող է հետեւել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օրինակին եւ սկսել Վրաստանից անջատվելու գործընթացը»։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը։

Սենատորն արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, թե երկիրը մասնակցում է Ռուսաստանի դեմ բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին՝ համոզմունք հայտնելով, որ դա արվել է «ի պատասխան Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի Դաշնության մաս դառնալու վերջին առաջարկների»։

«Ես չեմ բացառում, որ նման իրադարձությունների ֆոնին Աջարիան կարող է հետևել Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակին և սկսել Վրաստանից անջատվելու գործընթացը։ Հաշվի առնելով պատմական, կրոնական և աշխարհագրական հանգամանքները՝ հեշտ է հասկանալ, որ Թուրքիան հնարավորությունը բաց չի թողնի հյուսիսարևելյան Սևծովյան տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար»,- ասել է սենատորը։

Կլիմովի խոսքով՝ վրացական իշխանությունների՝ հակառուսական պատժամիջոցներին միանալու որոշումը «կպատժի վրաց ժողովրդին»։

«Ռուսաստանի հետ առևտրից եկամուտները կհասնեն նվազագույնի, ինչպես նաև Ռուսաստանից Վրաստանի համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումները։ Ռուսաստանում վրացական ապրանքների տեղը կզբաղեցնեն ուրիշները: Ռուս զբոսաշրջիկների հոսքն ակնհայտորեն կփլուզվի: Այս փոքրիկ լեռնային երկրի առանց այդ էլ ծանր տնտեսական վիճակը կդառնա կրիտիկական»,- նշել է նա և հավելել, որ սեփական բնակիչների նկատմամբ «անխոհեմ» գործողությունների պատասխանատվությունը ընկնելու է Վրաստանի ղեկավարության վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular