ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ հանրահավաքով չենք բավարարվելու, կա գործողությունների ծրագիր․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի հանրահավաքով չենք բավարարվելու․ կա գործողությունների ծրագիր․ Իշխան Սաղաթելյան

 
Խորհրդարանը ի վիճակի չէ քննարկելու իրական խնդիրներ, ուստի մեր հայրենակիցներից հրավիրում ենք հանրահավաքի՝ խոսելու Արցախում, Հայաստանում ստեղծված իրավիճակի, մարտահրավերների մասին։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով ապրիլի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքի նպատակներն ու պատճառները:

«Այս խորհրդարանը այս իրավիճակում ադեկվատ չի երկրի մարտահրավերներին»,- ասել է նա՝ հավելելով, որ հանրահավաքը տեղի է ունենալու խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ։

Հարցին՝ կազմակերպվող հանրահավաքը կապ ունի՞ ապրիլի 6-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման հետ, Սաղաթելյանը պատասխանել է․ «Ինչ-որ կերպ նաև դրա հետ կապ ունի։ Հայտնի է, որ տեղի են ունենում պրոցեսներ, շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ներկա լինեն այդ հանրահավաքին, և արձանագրվի, որ օրվա իշխանությունը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու»։

Սաղաթելյանի խոսքով՝ հանրահավաքը դիմադրության դրսևորում է Հայաստանի պարտվողական և երկիրը դեպի անդունդ տանելու օրակարգին։

Պատգամավորն ընդգծեց, որ այդ մի հանրահավաքով չեն բավարարվելու՝ կա գործողություների ծրագիր։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular