ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի խորհրդարանը վարչապետին իրավունք է տվել համայնքապետերի ԺՊ-ներ նշանակել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ազգային ժողովի՝ ապրիլի մեկին կայացած արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանության են արժանացրել մի շարք փոփոխություններ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:

Օրենսդրական նախաձեռնությանը կողմ է հանդես եկել 57 պատգամավոր, մինչդեռ 3-ը «դեմ» են քվեարկել:

Օրինագիծն, ըստ էության, հավանության է արժանացրել միայն խորհրդարանական մեծամասնությունը: «Դեմ» է հանդես եկել «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցությունը: Միեւնույն ժամանակ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցությունը բոյկոտել է քվեարկությունը:

Օրինագծի հեղինակներից մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, նման շուտափույթ որոշումը մեկնաբանել է երկրի որոշ համայնքներում ստեղծված իրավիճակով: Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ համայնքների կառավարման գործընթացը խախտվել է:

Մասնավորապես, նման խնդիր է ի հայտ եկել Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Վանաձորում:

«Անիշխանությունն այնտեղ տիրում է արդեն մի քանի ամիս, եւ հարցն իրավական լուծում չունի: Այդ իսկ պատճառով ստեղծված իրավիճակում «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է հետեւյալը. համայնքի ավագների խորհրդի նոր նիստն անցկացնել պաշտոնավարման մեկնարկից հետո 20 օրվա ընթացքում: Հակառակ դեպքում խորհրդի լիազորությունների ժամկետը վաղաժամ կդադարեցվի, իսկ վարչապետը կնշանակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին, մինչ համայնքի նորընտիր ղեկավարը կստանձնի իր պարտականությունները»,- մեկնաբանել է Հովակիմյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular