ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի համար կրիտիկական փոփոխությունները կարող են սկսվել կամ վերնախավից կամ իշխանության ներսից եւ դրսից․ TALK TIME

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի համար կրիտիկական փոփոխությունները կարող են սկսվել կամ վերնախավից կամ իշխանության ներսից եւ դրսից։ Այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նա նկատեց, որ հայ հասարակության մեջ ապատիա է տիրում թե՛ անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական խնդիրների հարցում։

Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր չէ գտնել ողջ ժողովրդի համար ընդհանուր ազգային գաղափար։

«Ընդդիմությունը պետք է արձագանքի ընթացիկ գործընթացներին։ Որոշ ուժեր վերջին օրերին հենց դա են անում՝ փորձելով գտնել այն կոճակը, որը կազդի ժողովրդի տրամադրության վրա։

Հայաստանը պատերազմից հետո արտաքին վերահսկողության տակ է գտնվում։ Խոսքը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Թուրքիայի ու Ադրբեջանի մասին է։ Հայաստանի թշնամիների օրակարգը հաճախ համընկնում է երկրի իշխանության օրակարգի հետ։ Ընդդիմության մի մասը չի ձերբազատվել կաշկանդվածությունից, եւ այժմ արտաքին երաշխիքների կարիք ունի»,- ընդգծեց Հակոբյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular