ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերին պատանդ են պահել.Նոր փաստեր՝ Բաքվում հայերի ջարդերից

ՎԻԴԵՈ

1990 թվականի հունվարի 13-19-ին Բաքվում Ադրբեջանի իշխանությունների կողմից  կազմակերպված  հայերի ջարդերից անցել է 27 տարի։

Ցավոք, դժվար է իմանալ Բաքվում սպանված հայերի ստույգ թիվը.չկան դատական գործընթացներ, տեսագրություններ, լուսանկարներ.

«Ենթադրում ենք, որ մոտ 500 հայ է սպանվել»,-րագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սովորական Ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը՝ հավելելով.

«Բաքուն ուզում է լռության մատնել այս ահավոր իրադարձությունները՝ մոռանալով, որ դեռ ողջ են այդ իրադարձությունների ականատեսները: Ուստի, նախաձեռնվեց ենթանախագիծ, որը կոչվում է «Մեկ դար տևող ցեղասպանություն»: Հիմքում՝ շատ վկաների լսելն էր, տեսագրելը:

Այս նպատակով ուղևորվեցինք ԱՄՆ, որտեղ 90-ական թթ.մոտ 60.000 Բաքվի հայ էր տեղափոխվել: Արդեն տեսագրել ենք 150 հոգու, կա ֆիլմ՝ «Մեկ դար տևող ցեղասպանություն.Բաքվի սև հունվարը» և գիրք հրատարակվեց, որը ստեղծվել է հարցազրույցների հիման վրա: Ընդգրկված է մոտ 50 վկայություն» ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սովորական Ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Բանախոսի հաղորդմամբ՝  ականատեսների հետ զրույցների ընթացքում պարզվել է, որ 1990 թվականի հունվարից հետո հայերը Բաքվում որպես պատանդ են պահվել:

«Ունենք նաև մի կնոջ սարսափելի վկայություն: Նա մեկ տարի պատանդ է եղել, փրկվել է հրաշքով: 7 տարի է՝ գամված է անկողնուն և բժիշկները կարծում են՝ սա նրա ապրած սարսափների հետևանքն է»:

«Սովորական Ցեղասպանություն» նախագծի ղեկավարը հայտնեց, որ ձեռք են բերել նաև բացառիկ փաստաթղթեր, որոնք կարողացել են պահպանել փախստականները:

Կան վկայություններ, որ շատ հայերի լաստանավերից պարզապես նետել են Կասպից ծովը:

Բացահայտել են նաև մեկ փաստ, այն է՝ Բաքվում հայերի հայցադիմումների հիման վրա քրեական գործեր հարուցվել են, սակայն այդպես էլ չեն ավարտվել:

Մարինա Գրիգորյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է այս գրքի երկրորդ հատորը: Կներկայացվեն 60 ականատեսների հիշողությունները:

Անի Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular