ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հանդիպել ընդդիմության հետ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի բոթաբեր ելույթից հետո, մեր տեղեկություններով, «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի միջոցով փորձել է հասկանալ իրավիճակը, պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայանա ԱԺ եւ բացատրություններ տա ընդդիմադիրներին, ներկայացնի այն փաստաթղթերը, որոնք Ադրբեջանի կողմից ներկայացվել են Հայաստանին։ Նշենք, որ հայտնի 5 կետերից եւ մեր պատասխանից հետո, որոշ տեղեկություններով, Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով կրկին պատասխան է ուղարկել, եւ ընդդիմադիրները ցանկացել են իմանալ, թե ինչ է պարունակում այն։ Սակայն Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիրներին փոխանցել է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գալ խորհրդարան, փակ հանդիպում ունենալ «Հայաստան» խմբակցության հետ եւ մանրամասներ ներկայացնել։ Ընդդիմադիրները հրաժարվել են` ասելով, որ իրենց համար ընդունելի չէ այդ ֆորմատը, եթե անգամ փակ հանդիպում, ապա՝ ամբողջ խորհրդարանի հետ: «Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ հանդիպելուց ու զիջումների գնալուց առաջ, հավանաբար, ցանկանում էր մեզ հետ «ա լյա Էդմոն» անել»,- ասաց դաշինքի մեր աղբյուրը՝ հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմից առաջ 7 շրջանները վերադարձնելու մասին խոսակցությունների օրերին Փաշինյանն այցելել էր Էդմոն Մարուքյանին, եւ ԱԺ նրա սենյակում սուրճ խմելուց հետո վերջինս հայտարարեց, թե ոչ մի վտանգ չկա: Իսկ ամիսներ անց եղավ պատերազմը, ու հիմա շատերը մեղադրում են Մարուքյանին` Փաշինյանի օրակարգը սպասարկելու համար։ Երեկ ԱԺ խորհրդի նիստում Ռուբինյանն ընդդիմադիրներին փոխանցել է, որ Փաշինյանը համաձայն է ԱԺ խորհրդի հետ փակ հանդիպում ունենալ, սակայն ընդդիմադիրներն այս ֆորմատն էլ են մերժել՝ ասելով, թե միայն խորհրդարանի ամբողջ կազմով փակ հանդիպմանն են համաձայն։ Հետաքրքիր է, թե Նիկոլ Փաշինյանն ինչու է ձգտում հանդիպել «Հայաստան» դաշինքի հետ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular