ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆինանսական «բլոկին» նեղում են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ բավականին լարված են կառավարության այլ թևերի և ֆինանսական բլոկի հարաբերությունները։ Նախ՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, ամենօրյա գնաճի թեման կառավարությունն ամեն կերպ փորձում է գցել ֆինանսական հատվածի պատասխանատուների «գրպանը»։ Խոսքը ԿԲ-ի, ֆիննախի և ՏՄՊՊՀ-ի մասին է, որոնց ներկայացուցիչները դարձել են գործադիրի քավության նոխազը: Ավելին, մեր տեղեկություններով, կոմիտեների նիստերն անցնում են բավական թեժ ու փոխադարձ մեղադրանքներով։ Մյուս կողմից՝ ֆինանսական բլոկի ներկայացուցիչներն իրենց հերթին սրտնեղում են վարչապետի աշխատակազմի ու այլ նախարարությունների կողմից ներկայացվող անհասկանալի ու ոչ մի լուրջ հիմնավորում չունեցող ծախսերից, բայց նրանց «նեղվածությունը» հաշվի առնող չկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular