ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը նշել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման պատճառը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Lenta.ru–ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կապված է ուկրաինական իրադարձություններից ուշադրությունը շեղելու փորձի հետ: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը Lenta.ru-ի հետ զրույցում:

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո ավելի քիչ ուշադրություն է դարձվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը։ Դա հանգեցրել է տեղական միջադեպերի, կարծում է Տարասովը։

«Սրման պատճառները շատ պարզունակ են. սկսվել են սահմանային միջադեպեր, Ադրբեջանն իր զորքերը մտցրել է Լեռնային Ղարաբաղի տարածք, հայկական կողմը մեղադրել է Ռուսաստանին, որ նա չի կանխել այդ առաջխաղացումը, իսկ Բաքուն ասել է, որ դա իրենց տարածքն է։ Սկսել են ներգրավվել խոշոր ուժեր, ՊՆ-ի միջոցով զանգեր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը: Այդ ամենը կապված է նրա հետ, որ ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը չեն ցանկանում երկխոսություն ունենալ միմյանց հետ։ Նրանք սովոր են բարձրակարգ միջնորդների, ինչպիսիք են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նրանք իրենց մոռացված են համարում և փորձում են ուշադրություն գրավել»,- պարզաբանել է նա։

«Մենք աջակցում ենք երկու պետությունների կարգավիճակին, ցանկանում ենք, որ նրանք լինեն ազատ և անկախ, բայց չլինեն ցատկահարթակ բուն Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողությունների համար»,– նշել է քաղաքագետ Տարասովը:

Քանի դեռ ռուս խաղաղապահները գտնվում են չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) տարածքում, վիճելի տարածքում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է, ասել է նա։

«Ընդհանուր առմամբ իրավիճակը նորմալ է, լոկալ զինված բախում չի կարող լինել։ Փորձ է արվել ուշադրությունը շեղել դեպի Կովկաս։ Բայց Ռուսաստանի ղեկավարության ժամանակին կատարած քայլերը թույլ չեն տվել այդ միջադեպին վերաճել զինված հակամարտության։ Տարբեր պատճառներով և տարբեր շարժառիթներով մենք երկուստեք պատանդ ենք։ Հայաստանն ու Ադրբեջանը, ելնելով սեփական նկատառումներից, փորձում են թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը։ Այդ առումով նրանք գործում են միասին»,- եզրափակել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular