ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիկտորյա Նուլանդը ապրիլի 2-9-ը կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս և Գերմանիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը ապրիլի 2-ից 9-ը կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս և Գերմանիա, որտեղ կքննարկի, մասնավորապես, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Ֆրանսիայում պետքարտուղարի տեղակալ Նուլանդը կհանդիպի Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի իր գործընկերների հետ։ Այնուհետև նա կգլխավորի միջգերատեսչական պատվիրակությունը Թուրքիա, Հունաստան և Կիպրոս՝ հանդիպելու կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգությունը, տնտեսական խնդիրները և երկկողմանի առաջնահերթությունները: Գերմանիայում Նուլանդը կհանդիպի G7 երկրների իր գործընկերների հետ՝ քննարկելու գլոբալ խնդիրների ամբողջ շրջանակը, ինչպես նաև, թե ինչպես կարելի է վերականգնվել համաvարակից»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular