ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղում նոր «գրոհի» են պատրաստվում. 168 Ժամ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ապրիլյան քառօրյա պատերազմից երկու ամիս անց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կրկին նոր նրբերանգներ են ի հայտ գալիս: Քառօրյա պատերազմի ընթացքում տապալված ռուսական դիվանագիտությունը կարծես նոր թափ է առնում Գերմանիայի և Ադրբեջանի օգնությամբ:

Գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսական համանախագահությունն ակտիվ հրապարակային աշխատանքի անցավ քառօրյա պատերազմի օրերին: Նախկինում բոլորովին աչքի չընկ­նող ռուս համանախագահ Իգոր Պոպովը սկսեց մեկնաբանություններ տալ մամուլին Ստեփանակերտում, Երևանում և Բաքվում այն դեպքում, երբ սովորաբար իր ակ­տիվությամբ աչքի էր ընկնում ամե­րիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով ապրիլյան պատերազ­մից հետո իր գործընկերների հետ Երևանում տված ասուլիսի ընթաց­քում անդրադարձավ միայն մեկ հումանիտար բնույթի հարցի բոլոր կարևոր ուղերձների մեկնաբանու­թյունը զիջելով Իգոր Պոպովին:

Թեև պատերազմի կանխարգելման շատ ավելի լայն ռուսական ծրագ­րերը ՌԴ նախագահ Պուտինի հո­վանու ներքո Սարգսյան-Ալիև հան­դիպում չկայացավ, այլ կայացավ հանդիպում արևմտյան համանախագահների ակտիվ միջնորդու­թյան պայմաններում, որը որակվեց որպես դարաբաղյան հակամար­տության խաղաղ կարգավորման գործընթացում ռուսական մենաշ­նորհային դերի նվազում, ռուսա­կան կողմը փորձում է պահպանել և շեշտել իր առաջատարի դիրքերը այս անգամ արդեն շատ ավելի լուրջ դրսևորումներով: Այս տեսանկյունից բավական ուշագրավ են զարգացումների այն երկու ուղղությունները, որոնք երեւում են ղարաբաղյան գործընթացի շուրջ հայ-ամերիկյան աշխատանք վերահսկողական մեխանիզմների ներդրման շուրջ, որի ապացույցը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքի թվիթերյան գրառումն էր ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ բանակցություննե­րի արդյունքներով, և ռուս-ադրբեջանական-գերմանական համա­գործակցություն կարգավորման պլանի շուրջ, որի կենտրոնում ռու­սական համանախագահությունն է և Ռուսաստանի գլխավորի դերա­կատարությունը ղարաբաղյան հա­կամարտության խաղաղ կարգա­վորման գործընթացում:

Սրանում կարելի է համոզվել ծանոթանալով Մերկել-Ալիև հանդիպման արդ­յունքներին, որն ամփոփված է ասուլիսի տեսքով, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի ռուսական Interfax լրատվական գործակալու­թյանը տված բավականին ընդար­ձակ հարցազրույցին: Պատասխա­նելով հարցին, թե ինչպես է ռուսա­կան կողմը վերաբերվում չճանաչ­ված Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետությունը բանակցային գոր­ծընթացում ներգրավելու առաջար­կին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվն ավելացնելու հարցին, այդ թվում Գերմանիայի հաշվին, Պոպովն ասել է, որ փաստացի, բանակցային ներկայիս փուլում ղարաբաղցիները ֆորմալ առումով չեն մասնակցում, սակայն այդ թեմային մեծ ուշադրություն է հատկացվում համանախագահների Հայաստանում, Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղում հանդի­պումների ժամանակ:

«Ենթադրում եմ, որ որոշակի փուլում, օրինակ շրջանակային պայմանավորվածության ձեռքբե­րումից հետո կստեղծվի հնարավո­րություն, որ նրանք վերադառնային բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Պոպովը: Վերջինիս ամենաուշագրավ դիտարկումը վերաբե­րում էր վերահսկողական մեխա­նիզմների ներդրմանը:

Պոպովը նշել էր, որ բարձր մակարդակի հա­մաձայնություններն այդ մեխա­նիզմների շուրջ արդեն իսկ ձեռք են բերվել: «Ներկայումս ԵԱՀԿ մասնա­գետներն աշխատում են մշակման ուղղությամբ: Անցյալ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մյուս գործընկերների հետ փոխանցեցինք փորձագիտական մշակումներն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներին:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular