ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարկ ամբարներ. Հայաստանում կարտոֆիլը թանկացել է 71 տոկոսով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

mir24.tv–ն գրում է, որ Հայաստանում կարտոֆիլը թանկացել է 71%-ով: Հանրապետության հյուսիսում անցած տարվա երաշտն է  մեծապես նվազեցրել բերքի ծավալը, բայց թանկացման այլ պատճառներ էլ կան: MIR 24-ի թղթակից Իրինա Մկրտչյանին մանրամասներ են պատմել:

Նորաշեն գյուղի ամբարներն ու բուրտերը դատարկ են, կարտոֆիլ մնացել է միայն առանձնատների նկուղներում: Ֆերմեր Արա Հովհաննիսյանը 15 հա գյուղական հողատարածք էր ցանել այդ պալարներով և յուրաքանչյուր հեկտարից ստացել էր 20 տոննա բերք։ «Այս տարի կարտոֆիլը վաճառել ենք շահավետ գնով՝ կիլոգրամը կես դոլարով։ Մեծածախ վաճառողները բեռնատարներով ժամանում էին Հյուսիսային Օսիայից և գնում ամբողջ ապրանքը։ Աճեցման ծախսերը քիչ են՝ սարերից ջուրը հոսում է ինքնահոս, ունենք սև հող, Էլ ի՞նչ է պետք լավ բերք ստանալու համար»,- կիսվել է ֆերմեր Արա Հովհաննիսյանը։

Արտադրողները ընտրովի կարտոֆիլը ուղարկել են Ռուսաստան արտահանման, և ներքին շուկայում դեֆիցիտ է առաջացել, որն էլ արտացոլվել է գնի վրա։ «Աշնանը ես կարտոֆիլ եմ գնել 40 ցենտով, իսկ հիմա՝ 60: Գումարած հավելավճարը: Բայց ոչինչ անել չի կարելի, մարդիկ էլի առնում են»,- ասել է վաճառող Լիանա Մանուկյանը։ Վիճակագրության համաձայն Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ ամսական ուտում է մոտ 3,5 կիլոգրամ կարտոֆիլ։ «Ընտանիքը մեծ է՝ յոթ հոգի, գումարած ես ութերորդն եմ։ Չորս պարկը մեզ բավական է նոյեմբերից մինչև ապրիլ-մայիս ամիսներին»,- ասել է գնորդ Լաուրա Հայրիյանը։

Արագածոտնի մարզն արտադրում է հանրապետության կարտոֆիլի ընդհանուր արտադրության քառորդ մասը։ Ֆերմերները գոհ են, նրանց հաջողվել է արտահանում իրականացնել դեպի Ռուսաստան, բիզնեսը դարձել է եկամտաբեր: Իսկ առաջ գյուղացիները ապրանքի ավելցուկը չէին կարողանում վաճառել, և ստիպված էին լինում տալ ինքնարժեքով։ «Կարտոֆիլի ինքնարժեքը թանկացել է, շուկան ինքն է գներ թելադրում։ Ուստի այդ բանջարեղենն աճեցնել ցանկացողների թիվը մեծապես աճել է։ Միայն մեր մարզում մենք մտադիր ենք 400 հեկտարով ավելացնել ցանքատարածությունները»,- ասել է Արագածոտնի մարզի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Յուրի Ազատյանը։ Ներկայումս հանրապետության հարավային շրջաններում գյուղացիները պոլիէթիլենային թաղանթի տակ տնկել են վաղահաս սորտեր, որպեսզի ապրիլի կեսերին առաջին բերքը ստանան։ Դա նշանակում է, որ արդեն անցյալ տարվա կարտոֆիլի կարիք չի լինի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular