ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպառնալիք ազգային անվտանգությա՞նը, թե՞ դասական աթոռակռիվ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 29-ին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր աշխատանքային քննարկում՝ «ՀՀ-ում դեղերի շուկայում առկա խնդիրները» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ-ում դեղերի ներկայացուցչությունների ներկայացուցիչներ: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը նույն թեմայով քննարկում է անցկացվել նաեւ դեղերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկման ընթացքում հնչած գլխավոր մեսիջը թերևս այն էր, որ զուգահեռ ներմուծումը սահմանվել է դեղերի գնիջեցման նպատակով, որը գործնականում չի կիրառվում, ավելին՝ զուգահեռ ներմուծման անվան տակ շուկայում հայտնվում են անորակ դեղամիջոցներ՝ հաճախ նաեւ սպառնալով ազգային անվտանգությանը: Մասնակիցների կարծիքով՝ զուգահեռ ներկրողները հետապնդում են գերշահույթ ստանալու նպատակ: Փաստացի, տեսչական մարմնի ղեկավարը և առողջապահության նախարարը բաց են թողել այս փաստը, այն վրիպել է նրանց ուշադրությունից, ինչի արդյունքում ազգային անվտանգության սպառնալիք է առաջացել:

Գաղտնիք չէ, որ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը երբեք չի թաքցրել առողջապահության նախարար դառնալու իր ամբիցիաները և զարմանալի չէ, որ նման շեշտադրումները հնչում են հենց նրա հրավիրած քննարկման ժամանակ: Թեև միտքը, որ համապատասխան կառույցների ղեկավարներն իրենց անգործությամբ սպառնում են ազգային անվտանգությանը, Զեյնալյանինը չէ, սակայն այն հնչել է վերջինիս հանձնաժողովում և որևէ առարկության այս առումով չի արժանացել: Ստացվում է` Անահիտ Ավանեսյանը, ում ղեկավարած կառույցը արդեն իսկ հայտնվել է ՊՎԾ ուշադրության կենտրոնում, հարվածներ է ստանում նաև թիմակիցներից: Սակայն, այստեղ հարց է առաջանում՝ եթե առկա են հստակ տեղեկություններ Հայաստան ներմուծվող կեղծ և անորակ դեղերի մասին, ապա ինչո՞ւ այդ մասին տեղյակ չեն պահվում իրավապահները և ինչո՞ւ է այդ մասին բարձրաձայնվում հրապարակավ հանձնաժողովի նիստում: Նրանք, ովքեր չեն կասեցնում ազգային անվտանգության համար ի հայտ եկած սպառնալիքները, իրենք նույնպես հարվածում են այդ անվտանգությանը...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular