ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԱՍ–ի Արտակին ստուգում են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ, առավոտյան ժամը 10:00–ից հարկային մարմինները բազմաթիվ խմբերով միաժամանակ սկսել են ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի անխտիր բոլոր ՍԱՍ–սուպերմարկետներում: Մասնագետների աչքից ոչինչ չի վրիպում: Ասում են` սեփականատեր ՍԱՍ–ի Արտակը (Արտակ Սարգսյան) շոկի մեջ է: Առայժմ ստուգումների արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը, մանավանդ, հարկայիններն առայժմ ոչ մի ինֆորմացիա չեն հաղորդում:
«Փաստին» հաջողվել է պարզել, որ հարկային մարմինները բոլոր սուպերմարկետներում հայտնաբերել են ապրանքներ, որոնց վաճառքից պետությանը հարկ չի մուծվում:
Այսինքն, համակարգիչով տվյալներն անց են կացնում, կտրոն են տալիս, բայց իրավական, ընդհանուր վաճառքի մեջ այդ ապրանքների տվյալները չեն մտնում ու այդքան մասով հարկ չի վճարվում:
Տեսնես ում «հավին» է քշա ասել Արտակը կամ գուցե ընտրություններին ընդառաջ ուզում են բոլորին «սպիտակ» դա՞շտ բերել:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular