ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյան․ իսկապես, շատ կարևոր էր այս հաղթանակը

ՍՊՈՐՏ

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը «Սամպդորիայի» նկատմամբ Իտալիայի առաջնության 31-րդ տուրի արտագնա խաղում։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել էր հայ ֆուտբոլիստի գոլի շնորհիվ։

«Սիրում եմ խաղալ եւ գոլ խփել այս ստադիոնում։ Այստեղ մթնոլորտը միշտ գերազանց է։ Իսկապես, շատ կարեւոր էր այս հաղթանակը։ Ստիպված էինք շատ պաշտպանվել, բայց մենք կարողացանք հասնել մեր նպատակին։

Պետք է նաեւ թիմակիցներիս շնորհակալություն հայտնեմ՝ նրանց դրսեւորած  վճռականության համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։

«Ռոման» 54 միավորով 5-րդն է եւ 2 միավոր առաջ է 6-րդ տեղում գտնվող «Լացիոյից»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular