ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս տարի նույնպես պետք է սպասել կարտոֆիլի բարձր ինքնարժեքի. Հրաչ Բերբերյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հանրապետությունում նախորդ տարվա ընթացքում կարտոֆիլը թանկացել է 71%-ով: Արտադրողները ընտրովի կարտոֆիլը ուղարկել են Ռուսաստան արտահանման, և ներքին շուկայում դեֆիցիտ է առաջացել, որն էլ արտացոլվել է գնի վրա։

1or.am-ի հետ զրույցում «Ագրագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նախորդ տարի կարտոֆիլի շուկայում գրանցված աննախադեպ գնաճի երկու հիմնական պատճառ առանձնացրեց.

«Պատճառներից մեկը հատկապես նախորդ երեք տարիներին մեր ցանքատարածությունների թվի կտրուկ նվազումն էր: Մենք հիմա փորձում ենք մեր ցանքատարածություններն ավելացնել մինչև հազար հեկտարով, որովհետև 33 հազար հեկտարից թիվը դարձել է 18 հազար: Սա, բնականաբար, պետք է ազդեր նաև գնի վրա: Մեծ դեր ունի նաև կլիմայի փոփոխությունը: Եգիպտոսում, որը Ռուսաստանի հիմնական մատակարարներից մեկն էր, Պակիստանում և Աֆղանստանում երաշտ էր եղել, և բերքատվությունը ցածր էր եղել: Այս երկրներից արտահանումը Ռուսաստան քիչ էր եղել, և ռուսաստանյան շուկայում գները բարձրացել էին: Արդյունքում՝ մեր ֆերմերները բավականին գումար աշխատեցին արտահանումով, ինչն իր հերթին արտացոլվեց նաև մեր ներքին շուկայում:

Իրականում, նախորդ տարի կարտոֆիլի գինը բարձր չի եղել, պարզապես ֆերմերների աշխատանքն է արժևորվել: Մեկ կիլոգրամ կարտոֆիլը համարժեք է մեկ կիլոգրամ ցորենին, և եթե հաշվի ենք առնում, որ հացահատիկի մեկ կիլոգրամը մարդկանց համար մոտավորապես մեկ դոլար է արժենում, նորմալ է, որ կարտոֆիլի կիլոգրամը 350 դրամ լինի, քանի որ այն երկրորդ հաց է համարվում մեր հանրապետությունում: Նախորդ տարի կարտոֆիլ մշակող ֆերմերները պետությունից վարկ վերցնելու կարիք չեն ունեցել. դա լա՞վ է, թե՞ վատ»:

Անդրադառնալով այդ տարվա համար կարտոֆիլի շուկայում եղած կանխատեսումներին՝ Բերբերյանը նշեց.

«Բնականաբար, եթե դիզվառելիքը, վարուցանքի դիմաց վճարները, ազոտական պարարտանյութը թանկացել են, դա կազդի նաև ինքնարժեքի վրա: Իհարկե, ինչպես արդեն նշեցի, նախորդ տարի ֆերմերները կարողացել են իրենք ներդրումներ անել և խուսափել վարկերից, բայց, բնականաբար, եթե հեկտարի հաշվով ծախսերը շատացել են, պետք է սպասել բարձր ինքնարժեքի»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular