ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում, կփորձեմ թե՛ աշխարհի, թե՛ օլիմպիական խաղերի հաղթող ճանաչվել. Մալխաս Ամոյան

ՍՊՈՐՏ

Ամեն մրցաշարի մեկնում եմ միայն ոսկե մեդալի հետևից։

Այս մասին «Զվարթնոց»–ում լրագրողների հետ զրույցում ասաց Մալխաս Ամոյանը, որը Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով հռչակվեց չեմպիոն իր համար նոր՝ 77 կգ քաշային կարգում: 

«Լավ մարզավիճակում էի գտնվում, դա իմ մարզիչների, հորեղբայրներիս, ինձ օգնողների շնորհիվ էր, և լավ մարզավիճակով հաղթող ճանաչվեցի»,–ասաց Ամոյանը։

«Ինձ շատ բարդ էր թվում, բայց առաջին փորձից հաջողվեց Եվրոպայի առաջնության հաղթող ճանաչվել օլիմպիական քաշային կարգում»,–ասաց մարզիկը։

Նրա խոսքով՝ հաղթանակից հետո, ոգևորիչ է տեսնել հասարակության արձագանքը․« Շատ եմ ուրախանում այդ արձագանքից։  Ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում, կփորձեմ 77 կգ քաշային կարգում թե աշխարհի, թե օլիմպիական խաղերի հաղթող ճանաչվել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular