Մայրը կտրտել և այրել է իր 17-ամյա որդուն համասեռամոլ լինելու պատճառով
ԻՐԱՎՈՒՆՔԲրազիլիայում 32-ամյա Տատյանա Լոսանո Պերեիրան կտրտել է իր 17-ամյա որդուն այն բանից հետո, երբ պարզել է, որ որդին համասեռամոլ է:
Ինչպես ցույց է տվել նախաքննությունը, մայրը սկզբում վարձել է դեռահասների` որդու հետ հաշվեհարդար տեսնելու համար: Սակայն նրանց չի հաջողվել: Դրանից հետո կինը դիմել է երկրորդ ամուսնուն: Մոր հետ մշտական ընդհարումների պատճառով տղան ապրում էր հոր, հորեղբոր և տատիկի հետ:
Երբ որդին եկել է մոր տուն, ընկել է ծուղակը: Մայրը և նրա վարձած 2 տղամարդիկ կապել են տղային: Այն բանից հետո, երբ տղամարդիկ հրաժարվել են կնոջ պահանջով սպանել տղային, մայրը դանակի մի քանի հարվածներ է հասցրել որդուն: Տատյանան ամուսնու օգնությամբ դիակը հանել է տնից և այրել: Տղայի այրված մարմնի մնացորդները գտնվել են սպանությունից միայն մեկ շաբաթ անց:
Ոստիկանությունում մայրը պնդել է, որ որդին թմրանյութ և ալկոհոլ էր օգտագործում, տղամարդկանց էր բերում իր տուն, որ ինքը ինքնապաշտպանության նպատակով է դիմել այդ քայլին,քանի որ տղան հարձակվել է իր վրա: Տղայի հայրը և հարազատները, սակայն, պնդել են, որ դա սուտ է, և մայրը դա արել է, քանի որ ատել է որդուն նրա սեռական կողմորոշման համար: