ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թատրոն Երևանի քաղաքապետարանում․ ի՞նչ է ուզում Հրաչյա Սարգսյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունները և ավագանու նիստերը գնալով վերածվում են զավեշտի, թատրոնի։ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանը ավելի ու ավելի շատ է սկսում իր խոսքում օգտագործել մուննաթախառն, ժարգոնային արտահայտությունները` ծաղրի առարկա դառնալով ոչ միայն ուղիղ եթերը դիտող հայաստանցիների, այլև սեփական խոշոր հիմնարկի աշխատակիցների մոտ։
 
Բանն այն է, որ Երևանի վարչական շրջաններն ու քաղաքապետարանը վաղուց արդեն հասկացել են, որ Հրաչյա Սարգսյանն այլևս հեռացող պաշտոնյա է, և նրա հետ որևէ ապագա և հույսեր կապելու իմաստ չկա։ Ըստ էության, քաղաքապետարանում հարցերը լուծում են ընդամենը 4 փոխքաղաքապետերի մասնակցությամբ, որոնք բոլորն էլ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կադրերն են։
 
Հրաչյա Սարգսյանը վերածվել է Տիգրան Ավինյանի մոտ քաղաքապետ աշխատող անձնավորության, մինչև առաջիկա ընտրությունները։ Քանիցս նշել ենք, որ Հրաչյա Սարգսյանին բնավ դուր չի գալիս և նա առիթ է փնտրում իր հերսը թափելու աշխատակիցների վրա։ Քաղաքապետարանի մեր աղբյուրի պնդմանբ, Սարգսյանն այդ ամենն անում է ոչ միայն իր ներկայիս կարգավիճակից վրդովված, այլ նաև որոշակի կոռուպցիոն շահեր ունի։ Մասնավորապես մեր աղբյուրը նշեց, որ մի շարք պաշտոնների ցանկացել է նշանակել իր մտերիմներին, սակայն Տիգրան Ավինյանն ու փոխքաղաքապետերը թույլ չեն տվել։ Արդյունքում նա այժմ վիրավորական արտահայտություններ է անում, նկատողություններ է տալիս տվյալ հիմնարկների ղեկավարներին` բնավ չմտահոգվելով, թե ինչ վիճակում է դնում քաղաքապետարանի աշխատակիցներին։
 
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կատակում են, որ առանց Տիգրան Ավինյանի իմացության նույնիսկ քարտուղարուհին քաղաքապետին սուրճ չի տալիս։ Եվ այս հանգամանքը լրջորեն մտահոգում է հենց Հրաչյա Սարգսյանին, ով ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա, թե ինքն է իրականում իրավիճակի տիրապետողը և ինքն է որոշում, թե՛ կադրերին, թե՛ մյուս կարևորագույն որոշումները։ Նշենք, սակայն, որ այդ հանգամանքը բնավ էլ լուրջ չի ընկալվում քաղաքապետարանում։
 
Կարեն Ասատրյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular