ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլն արձագանքել է Պուտինի ընտանիքի անդամների դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նոր սահմանափակող միջոցները, որոնք վերաբերում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընտանիքի անդամներին և այլ պաշտոնյաների հարազատներին, համարժեք չեն, հաղորդում է «Подъем»-ը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ադեկվատության վրա հույս դնել չի կարելի, քանի որ այն վաղուց կորել է իշխանությունների քայլերում։

Ապրիլի 6-ին Սպիտակ տունը հայտարարեց Պուտինի դուստրերի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի կնոջ և դստեր դեմ պատժամիջոցների մասին։

Պարզվել է նաև, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի նկատմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular