ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանն ու Բաքուն որոշել են խաղաղ բանակցությունների գործընթաց սկսել․ Շառլ Միշել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արդունավետ է անվանել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումը՝ ընդգծելով, որ խաղաղ բանակցությունների կոնկրետ գործընթաց սկսելու վերաբերյալ որոշում է կայացվել։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Միշելն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Հենց նոր մենք հիանալի և արդյունավետ հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ։ Կայունությունը, անվտանգությունն ու զարգացումը Հարավային Կովկասում անչափ կարևոր են Եվրամիության համար։ Հետևաբար մենք աջակցում ենք բոլոր դրական ջանքերին ու վստահության հաստատման միջոցներին և այս գիշեր մեծ հաջողության ենք հասել, իսկ սա նշանակում է, որ մենք միասին որոշել ենք սկսել խաղաղ բանակցությունների կոնկրետ գործընթաց, նախապատրաստել հնարավոր խաղաղության համաձայնագիրն ու լուծել այդ համաձայնագրի համար անհրաժեշտ բոլոր տարրերը»,- ասել է Միշելը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև հայտնել է, որ ձեռք է բերվել համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ 

Եվրոպական խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ եռակողմ հանդիպման ժամանակ «կարևոր քայլ է կատարվել ճիշտ ուղղությամբ»։

«Դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ լուծված է, սակայն նշանակում է, որ մենք առաջընթաց ենք գրանցել, քանի որ ավելի լավ ենք հասկանում՝ որոնք են այն կարևոր տարրերը  հնարավորինս շուտ կայուն համաձայնության հասնելու համար, որպեսզի գանք ընդհանուր հայտարարի և ապահովենք խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն ամբողջ տարածաշրջանում»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը Բրյուսելում տեղի էր ունեցել ապրիլի 6-ին։

Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular