ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի Մոսկվա պաշտոնական այցից հետո հնարավոր է, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ կայանա եռակողմ նոր հանդիպում. Վահրամ Աթանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Ըստ տարածված հայտարարության՝ քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:

1or.am-ը հանդիպման վերաբերյալ լսել է հասարակական-քաղաքական գործիչ Վահրամ Աթանեսյանի կարծիքը.

«Ըստ էության, որևէ չափազանցված ակնկալիքներ այդ հանդիպումից չեն եղել և դատելով այն տեքստից, որ տարածվել է հանդիպման վերջում՝ Եվրոպայի խորհրդի նախագահի կողմից, կողմերն ընդամենը մտքեր են փոխանակել և ինչ-որ տեխնիկական հարցերի շուրջ ընդհանուր համաձայնության եկել: Բայց այդպիսի հանաձայնություն կողմերը ձեռք էին բերել նաև նոյեմբերի 26-ին՝ մինչև տարեվերջ ստեղծել սահմագծման և սահմանազատման հանձնաժողով, ինչն իրականություն չի դարձել: Հիմա ի՞նչ երաշխիք կա, որ մինչև ապրիլի վերջ այդ հանձնաժողովը կստեղծվի: Դատելով Կառավարության նիստին վարչապետ Փաշինյանի ներածական խոսքից՝ բարդություններն այնուամենայնիվ պահպանվում են, ուղղակի պետք է հուսալ, որ ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հանդիպումը, ապրիլի երկրորդ տասնօրյակին սպասվող ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Մոսկվա, ինչ-որ հստակություն կմտցնեն իրավիճակի կանխատեսելիության առումով:

Աթանեսյանը հավանական է համարում, որ, Փաշինյանի Մոսկվա պաշտոնական այցից հետո հնարավոր է, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ կայանա եռակողմ նոր հանդիպում.

«Որքան էլ Եվրոպայի խորհրդի նախագահի միջնորդությունը դրական է գնահատվում, այնուամենայնիվ, հակամարտության գոտու իրավիճակի կառավարումը գտնվում է Մոսկվայում, որովհետև հենց ռուսական խաղաղապահ զորախումբն է տեղաբաշխված հակամարտության գոտում: Ես ավելի կկարևորեի ՌԴ մամուլի քարտուղարի օպերատիվ արձագանքը և այն, որ Մոսկվան դրական է գնահատում տեղաշարժը՝ միաժամանակ արձանագրելով, որ դա լինելու է տևական գործընթաց: Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կանխատեսելիությունը, կառավարելիությունը պայմանավորեց ռուս գործընկերների հետ հետագա քննարկումներով»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular