ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք տեսնում ենք բացահայտ թրքամետ արտաքին քաղաքականություն Հայաստանի իշխանությունների կողմից, և դա արդեն չի էլ թաքցվում. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բրյուսելում քննարկում եղավ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես՝ Փառուխի դեպքեր շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականին։ Այս մասին, Կառավարության նիստում խոսելով Բրյուսելում երեկ կայացած եռակողմ հանդիպման մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի Բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պետք է քննակվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»,- ասաց Փաշինյանը։

Այս առումով 1or.am-ը լսել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքը.

«Բրյուսելում «կապիտուլյանտ» Նիկոլը բացարձակապես չանդրադարձավ արցախյան թեմային, Փառուխին և Քարագլխին, չնայած՝ այսօր Կառավարության նիստին ամպագոռգոռ հայտարություններ արեց, թե չի անդրադարձել այդ թեմաներին, քանի որ «պատեհ չի համարել»: Խնդիրն այն է, որ ինքն այնքան չկա, որ այդ թեմաներին անդրադառնա, եթե ինքն այդ թեմաներին անդրադառնար, ապա կասկածի տակ կդներ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եթե դուք ուսումնասիրել եք Բաքվի այսօրվա մամուլը, նրանք հիացած նշում են, որ իրենց նախագահն ամբողջությամբ կատարել է իր վրա դրված պարտականությունները և հասել նրան, որ արցախյան թեման այսուհետ ընդհանրապես չի քննարկվում հայ-ադրբեջանական հարթակում: Նիկոլը, եթե ուշադիր եղաք ծպտուն անգամ չհանեց նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերաբերյալ: Մենք տեսնում ենք բացահայտ թրքամետ արտաքին քաղաքականություն Հայաստանի իշխանությունների կողմից, և դա արդեն չի էլ թաքցվում»:

Անդրադառնալով կումինակացիների բացման թեմային, որը, Փաշինյանի խոսքով, դարձյալ քննարկման սեղանին է եղել, բայց դրա շուրջ «արձանագրել են  որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ լուծումներ գտնելու ուղղությամբ», քաղաքագետը նշեց.

«Նիկոլ Փաշինյանը որպես կողմ իրենից բան չի ներկայացնում, որ կարողանա ինչ-որ կերպ խոչընդոտ հանդիսանալ այս բանակցություններում: Ես համոզված եմ, որ շատ ժամանակ անց, եթե Հայաստանի վարչապետի պաշտոնը շարունակի զբաղեցնել ադրբեջանցիների կողմից նվաստացված և նսեմացված Նիկոլ Փաշինյանը, ապա շատ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանն ստանալու է այն, ինչ ցանկանում է, այսինքն՝ այպես կոչված Զանգեզուրի միջանցք, որի գործունեությունն ամբողջությամբ կբխի Բաքվի և Անկարայի շահերից. թույլ չեն տալու, որ Հայաստանում մաքսազերծվեն Մեղրիի միջանցքով անցնող ապրանքները, թույլ չեն տալու, որպեսզի հայ սահմանապահներն ինչ-որ գործողություններ կատարեն Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական տրանսպորտային միջոցների հետ: Ես համոզված եմ, որ ընդամենը որոշ ժամանակ անց, կապիտուլյանտ Նիկոլի հերթական հանդիպման ժամանակ, ադրբեջանցիները հասնելու են իրենց ուզածին, որովհետև չի կարող պարտություն կրած քաղաքական գործիչը հավասարը հավասարին բանակցել իրեն պարտության մատնածի հետ և ակնկալել ինչ-որ դրական արդյունքներ:

Մենք չպետք է մոռանանք ևս մեկ կարևոր հանգամանք, թե ով էր կազմակերպել այս հանդիպումը և ինչու հենց հիմա: Այն տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ ամբողջ Եվրոպան քննարկում է Ռուսաստանից էներգակիրների ներկրման կախվածության թուլացման հարցը, և այստեղ պատահական չէ Ադրբեջանի դերն այդ խնդրի լուծման հավանական տարբերակների առումով: Ճիշտ է, Ադրբեջանն ինքը շատ մեծ էներգակիրներ չունի, բայց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ի վիճակի է Միջին Ասիայից ահռելի քանակությամբ նավթ, իսկ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը քանակությամբ գազ տեղափոխել դեպի եվրոպական շուկա: Եվ որևէ մեկը թող չերազի, որ բանակցությունների ժամանակ Եվրամիությունը սատարելու է Հայաստանին, ընդհակառակը, նրանք ամեն ինչ անելու են, որ Հայաստանի կապիտուլյանտ և հողատու ղեկավարությունը, որն ամբողջությամբ ծառայում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին, որ Հայաստանը շատ արագ և ավելի մեծ մասշտաբների փոխզիջումների գնա Բաքվի և Անկարայի հետ հարաբերություններում և Հայաստանի միջոցով Ադրբեջանին լավություն անելու հաշվին իրենք կարողանան լրացնել էներգակիրների իրենց պաշարները»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular