ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի Պաշտպանության նախարար Հասանովն այցելել է Քարվաճառ և Քաշաթաղ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ: Այս մասին հայտնում է minval.az-ը:

Հասանովը և ՊՆ ղեկավարությունն ուսումնասիրել են Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում տեղակայված մի շարք մարտական դիրքեր։

Այնուհետև ադրբեջանցի նախարարը ծանոթացել է տվյալ շրջանների նոր ռազմական օբյեկտներին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին է անցնում Արցախի տարածքի 75 տոկոսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular