ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշակույթը՝ սահմանին. «Շատերից մեկը» Նոյեմբերյանում էր

ՄՇԱԿՈՒՅԹ

Երեկ Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում կայացավ «Շատերից մեկը» մոնոներկայացումը: Պիեսը հայ կնոջ ճակատագրի մասին է, կնոջ, ով ապրում է հասարակության մեջ՝ հասարակության բարքերով՝ հաճախ մոռացության տալով սեփական ցանկություններն ու նախասիրությունները:

«Իմ հերոսը, ճիշտ է, գրական է, բայց վերցված է իրական կյանքից: Իհարկե, այո, ցավալի է, բայց մեր իրականության մեջ իմ հերոսի նման կանայք շատ-շատ են: Բայց, ինչպես տեսաք, իմ հերոսուհին վերջում գնաց իր երազանքի ետևից: Ես շատ կուզենայի, որ իրական կյանքում էլ այդպես լիներ:

No description available.

Առաջին անգամ էի Նոյեմբերյանում, շատ անկեղծ հանդիսատես էր, կոնտակտն ապահովում էր: Կուզենայի, որ դահլիճը, բեմն ավելի լավ վիճակում լինեին, հագեցած տեխնիկայով: Անկեղծ ասած՝ մի քիչ անհարմարություն էի զգում, որովհետև ներկայացման մեջ տեսարանները շատ էին տուժում լուսային և ձայնային էֆֆեկտների պատճառով:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել թե՛ հադիսատեսին, թե՛ տնօրինությանը, քանի որ այս պայմաններում Մշակույթի տուն պահելն իսկապես հերոսություն է: Ձեռքի տակ չունենալ ոչինչ, բայց փորձել մշակույթը զարգացնել, այն էլ սահմանամերձ գոտում, միայն հիացմունքի է արժանի: Անպայման էլի եմ գալու Նոյեմբերյան, հույս ունեմ՝ արդեն ավելի լավ պայմաններում ներկայացում ունենալու: Ինքս էլ, որպես մարդ, ում մայրն արմատներով Նոյեմբերյանից է, ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ մշակութային կյանքն այստեղ ակտիվ պահենք»-, 1or.am-ի հետ զրույցում նշում  է տրագիկոմեդիայի մենակատարուհի Ագնեսա Շահնազարյանը:

No description available.

Մոնոներկայացումը Նոյեմբերյան էր բերել HBB Production-ը, որի տնօրեն Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ հանդիսատեսը հավանեց ներկայացումը և հույզերը, որոնք դահլիճ էր փոխանցում Ագնեսան.

«Սա մեր փրոդաքշնի կողմից իրականացված մշակութային երկրորդ իրադարձությունն էր Նոյեմբերյանում: Հոկտեմբերին 17-ին Տոմա Պետրոսյանի «Տանը մնացի՞» մոնոներկայացման ցուցադրությունն էր մեզ վստահվել, և այն նույնպես արժանացավ հանդիսատեսի համակրանքին:

Մենք փորձում ենք համայնքում կազմակերպել մշակութային այն իրադարձությունները, որոնց կարիքն ամենից շատն է զգացվում, համայնքում տոմսային տնտեսության հիմք դնել:  Եթե անկեղծ՝ մեր համայնքում մշակույթը ամենահետին պլան է մղված: Մարդկանց մի մասը չի գիտակցում, որ գումարը, որը վճարում են թատրոն կամ որևէ շոու դիտելու համար, ոչ թե հարստացնում է կազմակերպիչ կողմին, այլ դաստիարակում է իրենց, մտածել-մտորելու տեղիք է տալիս: Չգիտես ինչու շատերը սպասում են հրավիրատոմսերի, այնինչ, եթե ուզում են մշակույթը զարգացնել՝ պետք է սեփական ներդրումն ունենան այդ զարգացման գործընթացում:

No description available.

Մշակութային միջոցառումների շրջանակներում HBB Production-ը ձեռք էր բերել գործընկերներ՝ ի թիվս մի շարք նոյեմբերյանյան բրենդների: Մեր նպատակներից է՝ հայտնի արտիստների հետ համագործակցության արդյունքում տեղական բրենդները ճանաչելի դարձնել համայնքի սահմաններից դուրս: Մենք չտեսնված Նոյեմբերյան ունենք, որի ամեն մի բնակավայր՝ հազար անգամ տեսնելու, այցելելու կարիք է զգում»,- նշում է Վահեն:

No description available.

Հավելենք, որ «Շատերից մեկը» մոնոներկայացումը շատ է շրջագայել և հաճախ վերադարձել առաջին մրցանակներով: «Արտավազդ-2016» մրցանակաբաշխությանը Ագնեսա Շահնազարյանը ճանաչվել էր «Լավագույն կին դերակատար»՝ հենց այս ներկայացման մեջ մարմնավորած կերպարի համար: Պիեսի հեղինակը Նելլի Շահնազարյանն է, բեմադրիչը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular