ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1-ի» գործով ճանաչվեց անմեղ և արդարացվեց․ Վճռաբեկ դատարանի որոշումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը․«Վճռաբեկ բողոքը բավարարել, Վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 30–ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել։ Նիկոլ Վվովայի Փաշինյանի վերաբերյալ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով առաջին ատյանի 2010 թվականի հունվարի 10–ի դատավճիռը և Քրեական վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 9–ի որոշումը բերակնել Նիկոլ Փաշինյանին ՔՕ 225–րդ հոդվածի 1–ին մասով ճանաչել անմեղ և արդարացնել»։

Հիշեցնենք՝ 2008 թվականի արյունալի իրադարձություններից հետո Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ հիմք ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, ելնելով նրանից, որ ՄԻԵԴ–ը ամիսներ առաջ կայացրել էր վճիռ, որում արձանագրել էր, որ 2008-ի հետընտրական արյունալի  իրադարձությունների ժամանակ խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular