ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն աշխարհում միակ վարչապետն է, ով իր իսկ երկրի դեմ ունեցել է հայց Մարդու իրավուքների եվրոպական դատարանում

ԻՐԱՎՈՒՆՔ

Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործով արդարացվեց։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դեռ հունվարին ճանաչել էր 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը։ ՄԻԵԴ-ը հունվարի 18-ին հրապարակած վճռով եզրահանգել էր, որ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի կառավարությունը խախտել է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։

Հայաստանի գլխավոր դատախազն էլ փետրվարին վճռաբեկ բողոք էր ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործով դատավճիռը և արդարացնել նրան։

Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ: Վերջինիս խոսքով՝ ինքը դեռ երկու շաբաթ առաջ էր կանխատեսել, որ Փաշինյանը կարդարացվի.

«Երբ գլխավոր դատախազը Եվրոպական դատարանի վճիռն ստանալուց անմիջապես հետո դիմեց վճռաբեկ դատարան՝ որոշումը բեկանելու համար, ամեն ինչ պարզ դարձավ: Ուղղակի այստեղ ուրիշ հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանի անձով պայմանավորված: Եթե դնենք մի կողմ Նիկոլ Փաշինյանի անձը, այսքան ժամանակ Եվրոպական դատարանի նմանատիպ որոշում ստանալուց հետո քանի՞ անգամ է գլխավոր դատախազը հասարակ քաղաքացիների գործերով դիմել վճռաբեկ դատարան՝ ակտի բեկանման համար: Այս հարցը, կարծում եմ, պետք է ուղղել գլխավոր դատախազին կամ նրա խոսնակ Գոռ Աբրահամյանին, և, վստահ եմ, պատասխանը կլինի, որ որևէ քաղաքացու համար երբևէ դիմում չի եղել: Պրակտիկան, առհասարակ, ու դատավարական օրենսդրությունը հետևյալ են, եթե  դատարանը կայացնում է որոշում, որտեղ արձանագրվում է, որ մարդու իրավունքը խախտվել է, նա ունի իրավունք դիմելու վճռաբեկ դատարան՝ ակտի բեկանման համար, բայց այդ իրավունքը պատկանում է անձին, ում վերաբերյալ Եվրոպական դատարանը կայացրել է որոշում: Բայց դա բնավ գլխավոր դատախազին չի լիազորում Նիկոլ Փաշինյան քաղաքացու անունից դիմել և այս սցենարի իրագործման արդյունքում վերջինիս արդարացնել:

Եվ վերջում արձանագրենք ուղղակի, քանի որ Նիկոլ Փաշինյանն աննախադեպությունների սիրահար է, ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում նա միակ վարչապետն է, ով իր իսկ երկրի դեմ ունեցել է հայց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular