ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա նույնն է, որ «Սասնա ծռերը» գան իշխանության, և դատարանն արդարացնի 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավումը և ոստիկանների սպանությունը. Ավետիք Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, այսօր հրապարակեց որոշում, որով բեկանեց Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը․«Վճռաբեկ բողոքը բավարարել, Վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 30–ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել։ Նիկոլ Վովայի Փաշինյանի վերաբերյալ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով առաջին ատյանի 2010 թվականի հունվարի 10–ի դատավճիռը և Քրեական վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 9–ի որոշումը բեկանել: Նիկոլ Փաշինյանին ՔՕ 225–րդ հոդվածի 1–ին մասով ճանաչել անմեղ և արդարացնել»։

Հիշեցնենք՝ 2008 թվականի արյունալի իրադարձություններից հետո Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ հիմք ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, ելնելով նրանից, որ ՄԻԵԴ–ը ամիսներ առաջ կայացրել էր վճիռ, որում արձանագրել էր, որ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։

Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ.

«Սա մի բան կարող է միայն նշանակել, որ օգտագործելով իշխանության լծակները, մարդն ինքն իրեն արդարացնում է, ուրիշ որևէ բացատրություն այստեղ չի կարող լինել, որովհետև, երբ մենք նայում ենք մարտի 1-ի ընթացքը, այդ ամենի, զոհերի թիվ 1 պատասխանատուն այսօրվա վարչապետն է, ով հրահրում էր անկարգությունները: Նրա սիրտն ուրախանում էր, երբ ոստիկաններին ծեծում էին, զինաթափում, երբ հրահանգում էր բարիկադներ կառուցել: Նա մարդկանց ուղարկեց զոհվելու, իսկ ինքը «ծլկեց»: Եվ այս ամենից հետո նա արդարացվում է: Գալով իշխանության՝ պարզ է, որ նրան կից կառույցը, որը պետք է հաղորդակցվեր դատարանի հետ, չի ներկայացրել պետության կարծիքը, և դրանով ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, որի հիման վրա էլ, էլի վարչապետի ցուցումով, դատարանը նրան արդարացրել է:

Իշխանյանը պնդում է, որ սա ուղղակի զավեշտ է մեր պետության համար.

«Տվյալ դեպքում դատախազությունը Փաշինյանի գրպանի գործիքն է, նրա հավատարիմ ընտանի կենդանին, ում նա տալիս է օրինականացված կաշառքներ՝ շռայլ աշխատավարձերի և պարգևավճարների տեսքով, այս համատարած աղքատության և Հայաստանի արտաքին պարտքի աննախադեպ աճի պայմաններում:

Նման դեպք տեսականորեն կարելի է պատկերացնել, օրինակ, որ «Սասնա ծռերը» գան իշխանության, և դատարանն արդարացնի 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավումը և ոստիկանների սպանությունը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular