ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան պատրաստ է հրաժարվել ռուսական նավթից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիան հայտարարել է «ավելի առաջ գնալու» և ռուսական նավթի մատակարարումն արգելելու մտադրության մասին։ Ֆինանսների նախարարության ղեկավար Բրունո Լե Մարը Կրամատորսկում այսօր տեղի ունեցած գնդակոծությունն անվանել է «զանգվածային սպանություն» և դատապարտել ռուսական կողմի վայրագությունները։ Այդ մասին գրում է CNN-ը։

«Ֆրանսիան պատրաստ է առաջ գնալ և նավթի արգելքի վերաբերյալ որոշում ընդունել, և ես խորապես համոզված եմ, որ հաջորդ քայլերը և հետագա քննարկումները նվիրված կլինեն այդ հարցին՝ ռուսական նավթի արգելքին»,- ասել է նախարարը։

Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքով՝ այսօրվա պատժամիջոցները, որոնք համաձայնեցվել են Եվրամիության հետ Ռուսաստանի դեմ, ամենածանրն են ԵՄ-ի ստեղծումից ի վեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular