ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապիտուլյանտ ռեժիմի «պոտոլոկը» կարող է լինել վասալի կարգավիճակը, բայց ոչ երբեք ՌԴ-ի դաշնակից լինելը. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկվանից ակտիվ քննարկվում է Ռուսաստանի եւ հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարի թեման։

Ռուսաստանի մասով.

Ռուսաստանը շարունակում ու տեսանելի ապագայում շարունակելու է մնալ մեր տարածաշրջանի ամենաազդեցիկ խաղացողը։

Առանց Ռուսաստանի ԵԱՀԿ Մինսկի համանախագահություն չի կարող լինել։

Հետեւաբար, ՀՀ որոշ իշխանավորների անհեթեթ մեկնաբանություններն այս առնչությամբ ծիծաղելի են:

Ռուսաստանը շարունակելու է պահել իր խաղաղապահներին Արցախում, իսկ 102-րդ ռազմաբազան՝ Հայաստանում։

Դա բխում է նաեւ Հայաստանի ու հայության շահերից։

Հայ-ռուսական հարաբերությունների մասով.

Այս հակապետական ռեժիմի օրոք հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ չեն կարող զարգանալ։

Սրանք իրենց «ուղնուծուծով» հակառուսական են,ուստի դաշնակից չեն ընկալվել ու ընկալվելու։

Կապիտուլյանտ ռեժիմի «պոտոլոկը» կարող է լինել հնազանդ վասալի կարգավիճակը, բայց ոչ երբեք Ռուսաստանի դաշնակից լինելը։

Համազգային անհրաժեշտություն է Փաշինյանի եւ նիկոլական իշխանության հեռացումը։

Դրանից հետո Հայաստանի նոր իշխանությունը պետք է ամեն ինչ անի հայ-ռուսական հարաբերություններին հաղորդելու իրական դաշնակցային բնույթ,լինի կանխատեսելի ու վստահելի դաշնակից։

Դա է պահանջում Հայաստանի ու Արցախի շահը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular