ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՀ-ն հայտարարել է ԵՄ-ի երկրների կողմից գազի և ջրածնի համատեղ գնումների հարթակի գործարկման մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է Եվրամիության երկրների կողմից գազի եւ ջրածնի համատեղ գնումների համար հարթակի գործարկման մասին՝ ՌԴ-ի մատակարարումներից դրանց կախվածության նվազեցման նպատակով: Այդ մասին ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ։

«Ընթացիկ աշխարհաքաղաքական իրադրությունում ընդունելի գներով էներգետիկական մատակարարումների ստացման եւ ռուսական գազից կախվածության նվազեցման նպատակով Եվրամիության երկրների հետ ստեղծված է հարթակ գազի, հեղուկացված բնական գազի եւ ջրածնի համատեղ գնումների համար: Մասնակիցների առաջին վիրտուալ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 7-ին»,- հայտնել է ԵՀ-ն: Եվրահանձնաժողովը նշել է, որ հարթակի գլխավոր խնդիրը կլինի «գազի «պահանջարկի միավորումը»:

«Հարթակը կաշխատի ԵՄ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հետ, որպեսզի բարձրացնի գլոբալ շուկայից այնպիսի կայուն գներով հուսալի մատակարարների ներգրավման հնարավոությունները, որոնք արտացոլում են Եվրոպայի շուկայի կանխատեսելիությունը եւ ծավալը: Դա թույլ կտա առաջ գնալ, երբ հնարավորություն լինի, դեպի համատեղ գնումներ»,- ասված է փաստաթղթում:

Բացի դրանից, այդ հարթակը կզբաղվի համաշխարհային շուկայում ռուսական գազի այլընտրական մատակարարների որոնմամբ՝ «հաշվի առնելով արդեն 2022 թվականին ռուսական գազի զգալի ծավալը փոխարինելու անհրաժեշտությունը եւ համաշխարհային շուկայի սահմանափակ ծավալը»: Այս պահին Ռուսաստանի արտահանումը բավարարում է ԵՄ-ում գազի սպառման մինչեւ 40 տոկոսը: 2022 թվականի վերջում Եվրահանձնաժողովը Միության երկրների առջեւ դրել է Ռուսաստանից ներմուծումը երկու երրորդով կրճատելու ինդիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular