ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն օր ավելի ենք մոտենում հաղթանակին․ Զելենսկին ու Բորիս Ջոնսոնը շրջել են Կիևում (լուսանկարներ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօրվա հանդիպումից հետո միասին շրջել են Կիևում։

Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել։

Նա նշել է, որ Կիևը դեռ մարդաշատ չէ, օդային տագնապները հաճախ են, սակայն այն նույնքան գեղեցիկ է, և արդեն մարտեր չկան արվարձաններում։

«Այցելեցինք զոհերի հուշահամալիր։ Ցավոք, մեր հերոսները շարունակում են զոհվել ռազմաճակատում՝ ռուս օկուպանտների դեմ պայքարում, սակայն մեր հավատարիմ բարեկամների միջոցով, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, մենք ամեն օր ավելի ենք մոտենում հաղթանակին։

Շնորհակալ եմ Բորիս Ջոնսոնին՝ այցի ու Ուկրաինային աջակցելու համար։ Հաղթելու ենք, այլ ճանապարհ չունենք»,-գրել է Զելենսկին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular