Ուկրաինան դադարեցնում է առեւտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռեւտրային հարաբերությունների դադարեցումը, որ նախաձեռնել է Ուկրաինայի կառավարությունը, Ռուսաստանի համար տարեկան մոտ 6 մլրդ դոլար կարժենա։
Այս մասին ազգային տեղեկատվական մարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոն, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Այսօր կառավարությունը որոշել է նաեւ հարկադրաբար օտարել Ուկրաինայի տարածքում ռուսական երկու բանկերի ունեցվածքը։
Չնայած Ուկրաինայի ՀՆԱ-ի 35-40 տոկոս անկման մասին վերլուծաբանների կանխատեսումներին՝ նա նշել է, որ կառավարությունը կենտրոնացած է այն միջոցների վրա, որոնք կօգնեն տնտեսությունն ավելի արագ վերականգնել: