ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերձմոսկովյան Ստուպինո քաղաքում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ կան զոհեր ու տուժածներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մերձմոսկովյան Ստուպինո քաղաքի բնակելի շենքերից մեկում հզոր պայթյուն է որոտացել, կան զոհեր ու տուժածներ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով, նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը, ինչը պայմանավորված է եղել գազի սարքավորման անսարքությամբ։

Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս հինգը վնասվածքներ է ստացել։

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 5։54-ին բնակել շենքի չորրորդ հարկում։ Չորրորդ ու հինգերորդ հարկերի արտաքին պանելները, ինչպես նաև որոշ բնակարանների ներքին միջնապատերը փլուզվել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular