ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը կփորձի համոզել Լե Պենի աջակիցներին քվեարկել իր օգտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է համոզել  նախագահական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարի Լե Պենի օգտին քվեարկած համաքաղաքացիներին ընտրությունների հաջորդ փուլում քվեարկել իր օգտին: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝   այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես ցանկանում եմ համոզել մեր այն համաքաղաքացիներին, որոնք քվեարկել են «Ազգային ճակատի» օգտին և չեն աջակցել ինձ»,-նշել է գործող նախագահը:

Նա տեղեկացրել է, որ ծրագրում է առաջիկա օրերին զրուցել բոլոր թեկնածուների հետ: Մակրոնը հստակեցրել է՝ դա բանակցություն չի լինի:

Ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 10-ին: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հրապարակած վերջնական արդյունքների համաձայն՝  Մակրոնի օգտին քվեարկել է ընտրողների 27, 84 տոկոսը, իսկ Լե Պենի օգտին՝ 23, 15 տոկոսը: Ընտրությունների հաջորդ փուլը կանցկացվի ապրիլի 24-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular