ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արարատ, դու սխալվում ես». Հայաստանը դեմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների կարգավորմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ Հայաստանի քաղաքացիների գրեթե յոթանասուն տոկոսը դեմ է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը և առանց որևէ նախապայմանի սահմանների բացմանը։ Այս մասին են վկայում Gallup International Association հետազոտական ​​կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման տվյալները, որը հրապարակել է կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը։

«11,2%-ը միանշանակ կողմ է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելուն և առանց որևէ նախապայմանի սահմանների բացմանը, 15,1%-ը ավելի շուտ կողմ է, 8,2%-ը՝ ավելի շուտ դեմ է, 59,3%-ը միանշանակ դեմ է, իսկ 5,8%-ը դժվարացել է պատասխան տալ»,- նշել է Նավասարդյանը։

Ինչպես կարելի է հասկանալ հարևան երկրի հետ հարաբերությունները կարգավորելու հիմնական նախապայմանի տակ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հասկանում է պաշտոնական Անկարայի կողմից 1915-1922 թվականներին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը։ Թուրքիայի ղեկավարությունը մինչ օրս կտրականապես հերքում է հայերի զանգվածային բնաջնջումը իրենց պատմական հայրենիքում։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հյուր էր Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին, նա ընդունել էր իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերը։ Դա հայ բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր Թուրքիա վերջին տարիներին։ Անդրկովկասյան հանրապետության ԱԳՆ ղեկավարը մարտին Anadolu պետական ​​լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցին: Միրզոյանի խոսքով, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հավանություն է տալիս հարևան երկրի հետ մերձեցմանը, այդ թվում նրա հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու և ցամաքային սահմանի ապաշրջափակման տեսքով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular