ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղղակի սահմռկում ես. հեռախոսներով տեսագրել են սպանությունը. Հրապարակ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գրեթե ամեն օր որեւէ սպանու­թյան մասին հաղորդագրություններ կարդացող լրագրողի ու ընթերցո­ղի համար գուցե 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանությունը մի հերթական միջադեպ է, որն այն­քանով է հիշարժան, որ սպանվածը հայտնի լեզվաբան Փառանձեմ ՄԵյթիխանյանի ամուսինն էր համեստ ու աշխատավոր մի մարդ, որին շր­ջապատում բոլորը հարգում էին, եւ որը կարող էր ապրել մինչեւ խոր ծե­րություն: Բայց երբ կարդում ես կատարվածի մասին Խաչատրյանի ըն­տանիքի բաց նամակը` ուղղված ՀՀ նախագահին, ուղղակի սահմռկում ես:

Ինչքան պետք է մարդկային տե­սակն անկում ապրած լինի, որ տա­րեց կնոջ մոր աչքի առաջ որդուն ծե­ծելով սպանեն, նրա աղաչանքն ան­տեսելով եւ նրան էլ գետնին տապա­լելով: Ինչքան պետք է մարդկանց սիրտը քարացած լինի, որ կողքից երթեւեկեն ու տեսնելով օրը ցերե­կով կատարվող այդ սպանդը, ոչ թե միջամտեն, այլ հեռանան ընթացքից հեռախոսներով տեսագրելով սպա­նությունը: Եվ ինչքան պետք է կինը, աղջիկը կորցրած լինի մարդկային կերպարը, որ ոչ թե կանգնեցնի իր ոհմակի անդամներին եւ կանխի այդ ոճիրը, այլ մասնակցություն ունենա: Նման պատմությունների մասին լսե­լիս մի պահ ափսոսում ես, որ մա­հապատիժը վերացվել է, եւ նման­ների պատիժը լավագույն դեպքում մի 10-15 տարվա ազատազրկումը պետք է լինի:

Եթե, իհարկե, հզոր հովանավորները մեկ-երկուսին գործից դուրս չբերեն: Հենց այս մտավախությամբ էլ Եղիշե Խա­չատրյանի 3 զավակները, կինն ու մայրը դիմել են ՍԵրժ Սարգսյանին` խնդրելով արդար դատաստան բոլոր 6 մասնակիցների համար, քանզի «կատարվել է խմբակային դաժան սպանություն, եւ այդ խմբի անդամները հղփացած այնպիսի երիտասարդներ են, որոնց մայրերը չեն կարողացել կամ ժամանակ չեն ունեցել իրենց որդիներին այնպես դաստիարակել, ինչպես իմ սկեսուր մայրը` իր գա­վակին»,- գրել է տիկին Փառանձեմը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular