ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր ուժերը Սյունիքում են, խորհրդակցություն են անցկացնում հետագա անելիքների վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ երեկոյան ընդդիմությունը հայտարարություններ տարածեց, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս իրենց մուտքը Արցախ: Դրան հետևեց ՀՀ ԱԳՆ «պաշտոնական» մտահոգությունը և պահանջը խաղաղապահներից՝ պահպանել 2020թ. նոյեմբերի 9-ին կնքած պարտավորությունները` անխափան կապ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև:

Միջադեպի վերաբերյալ 1or.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանից.

«Մենք արդեն մեկնաբանություն արել ենք, Իշխան Սաղաթելյանը գրառում է արել: Նոր ոչինչ չեմ կարող ասել:  Հիմա մենք Գորիսում ենք, մեր երկու խմբերը Սյունիքում են, հենց հիմա խորհրդակցություն ենք անցկացնում, որ հասկանանք, թե հաջորդ քայլերն ինչպիսին են լինելու»:

Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ իրենց հանդիպումը կայացել է Աղավնոյի անցակետում.

 «Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության շրջանակներում վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular