ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կատարվածը որևէ հիմնավորում չունի. իրավապաշտպան

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ ահազանգեց.

«Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ»։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի պնդմամբ՝ ըստ էության, քաղաքական երանգները մի կողմ թողնելով, կատարվածն առաջին հերթին ՀՀ քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի ոտնահարում է.

«Միանշանակ, բացասական եմ վերաբերվում կատարվածին, որովհետև, այնուամենայնիվ, Արցախն այն տարածքն է, որի վերաբերյալ դեռ որևէ վերջնական որոշում չկա, և հատկապես Հայաստանի հետ կապի տեսանկյունից բավականին ոչ իրավաչափ և վտանգավոր մոտեցում է: Հատկապես, եթե դիտարկում ենք, որ Արցախում վերջին շրջանում մարդու իրավունքների բավականին մեծ խախտումներ են տեղի ունեցել, մարդկանց ստիպել են լքել, փոխել իրենց բնակության վայրերը, գազամատակարարման հետ կապված խաթարումները, անընդհատ վախի մթնոլորտը, սա ևս մեկ տագնապ է կարելի է ասել, ազդակ, որ փորձ է արվում սահմանափակել Արցախի կապը Հայաստանի հետ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե կատարվածը, թեկուզ անվտանգային կամ այլ նկատառումներով որևէ կերպ, որևէ հիմնավորում կարո՞ղ է ունենալ, իրավապաշտպանը պատասխանեց.

«Չեմ կարող իրենց փոխարեն խոսել, բայց և՛ տեղաշարժի, և՛ մարդու իրավունքների տեսանկյունից, կարծում եմ, կատարվածը որևէ հիմնավորում չունի: Տեսանելի աչքով ինձ համար հիմնավորումները բացակայում են, և կարծես թե իրենց կողմից էլ որևէ հիմնավորում չեն ներկայացրել, թե ինչու հատկապես այս ժամանակահատվածում փորձ է արվում այսպիսի մոտեցումներ ցուցաբերել Արցախ մուտք գործող հայաստանցիների նկատմամբ»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular